ՄԵՆՅՈՒ
ԱՄՐԱԳՐՈՒՄ

Մեր մասին

About hotel image

Բարի գալուստ Sweet Home Apartments — Ձեր տունը Երևանի սրտում։

Բնակարանները գտնվում են Երևանի կենտրոնում՝ հիմնական տեսարժան վայրերին և տրանսպորտային հանգույցներին մոտ։ Sweet Home ապարտամենտները կատարյալ ընտրություն է թե հանգստի, թե գործնական այցերի համար։ Այստեղ մենք պարզապես բնակարաններ չենք առաջարկում — մենք ստեղծում ենք մի միջավայր, որտեղ յուրաքանչյուր հյուր կզգա իսկական տան ջերմությունն ու հոգատարությունը։

Մեր ապարտամենտները

Ստուդիաներ — լիովին հագեցած ապարտամենտներ կարճաժամկետ և երկարաժամկետ կեցության համար

Մեկ ննջասենյականոց բնակարաններ — էլեգանտ և հյուրընկալ ապարտամենտներ, որոնք ներառում են խոհանոց-հյուրասենյակ և առանձին ննջասենյակ՝ համատեղելով ոճն ու ֆունկցիոնալությունը

Երկու ննջասենյականոց բնակարաններ — կատարյալ ընտանիքների և խմբերի համար։ Բաղկացած են երկու ննջասենյակից, լիովին հագեցած խոհանոցից և լոգասենյակից։ Որոշ ապարտամենտներ ունեն հավելյալ լոգասենյակ, ինչպես նաև ֆանտաստիկ տեսարան դեպի քաղաք ու Արարատ լեռ։

Մեր արժեքները

✔ Տան հարմարավետություն — յուրաքանչյուր բնակարանում ջերմ և հյուրընկալ մթնոլորտ։
✔ Եզակի փորձառություններ
✔ Վստահություն և հուսալիություն 
✔ Որակ և հոգատարություն 
✔ 24/7 ժամանման և դուրս գրման հնարավորություն
✔ Լավագույն Գին-որակ հարաբերակցություն
✔ Շարունակական կատարելագործում

Ինչու ընտրել Sweet Home ապարտամենտները

  • Լավագույն դիրք — Երևանի կենտրոնում, մոտ մշակութային և պատմական վայրերին
  • Նորակառույց շենքեր — նոր բնակելի համալիրներ՝ վերելակներով և 24/7 անվտանգության համակարգով
  • Բացառիկ մաքրություն եվրոպական ստանդարտներին համապատասխան
  • Հավատարմության ծրագիր
  • ճկուն check-In/Out
  • Վճարման տարբեր համակարգեր՝ կանխիկ, քարտերով, փոխանցումներով կամ օնլայն
  • Ավտոկայանատեղի — (առկա որոշ հասցեներում)
  • Ընդունում ենք նաև ընտանի կենդանիներին
  • Ժամանակակից դիզայն — լիովին հագեցած խոհանոցներ, հարմարավետ մահճակալներ և լվացքի մեքենաներ։
  • Անվճար գերարագ Wi‑Fi

Լրացուցիչ ծառայություններ

  • Տրանսֆեր օդանավակայանից
  • Էքսկուրսիաներ
  • Տոմսեր մշակութային միջոցառումների համար Հայաստանում
  • Կոնսիեժ ծառայություններ և հյուրերի աջակցություն

Sweet Home Apartments-ում մենք միավորում ենք անհատական բնակարանի ազատությունը և բուտիկ հյուրանոցի հարմարավետությունն ու հոգատարությունը։ Մենք ձգտում ենք, որ ձեր հանգիստը Երևանում լինի յուրահատուկ, անմոռանալի և հարմարավետ։

Sweet Home Apartments — Ձեր տունը Երևանում։

Պրեզենտացիա

Կեցության պայմանները

Sweet Home ապարտամենտներ՝ Ձեր տունը Երևանում:
Այստեղ հարմարավետությունն ու հոգատարությունը միավորվում են՝ ստեղծելով իդեալական մթնոլորտ քաղաքի կենտրոնում ապրելու, աշխատելու և հանգստանալու համար:
Թույլ տվեք մեզ դարձնել Ձեր հանգիստը իսկապես անմոռանալի:

Մուտք 14:00
Ելք 12:00
Ամրագրման չեղարկում

Կայքում կատարված ամրագրումները կարող են չեղարկվել՝ անցնելով "Չեղարկել ամրագրումը" հղումով ամրագրման հաստատման մեջ: Անվճար չեղարկումը հնարավոր է ժամանումից 3 օր առաջ։

Վճարման տեսակները

Վճարման եղանակներ:

  • Կանխիկ տեղում
  • Առցանց վճարում կայքում
  • VISA, MasterCard կամ ARCA քարտերով
  • Վճարման հղումով (տրամադրվում է մեր կողմից ըստ պահանջի)
  • Բանկային փոխանցում Ռուսաստանի Սբերբանկի քարտին (ռուս քարտապանների համար)
Կեցություն երեխաների հետ

Մենք սիրով սպասում ենք մեր փոքրիկ հյուրերին։ Մինչև 3 տարեկան երեխաների համար տրամադրում ենք մանկական մանեժ-մահճակալ և անհրաժեշտ անկողնային պարագաներ:

Խնդրում ենք ամրագրելիս նշել երեխաների առկայությունը և նրանց տարիքը, որպեսզի մենք կարողանանք ապահովել հարմարավետ հանգիստ բոլոր հյուրերի համար:

Ձեր հարմարավետությունն ու անվտանգությունը մեր գլխավոր նպատակն է։

Ճամփորդություն ընտանի կենդանիների հետ

Խնդրում ենք նախապես համաձայնեցնել Ձեր ընտանի կենդանու հանգիստը մեզ հետ:

Կենդանու առավելագույն քաշը 10 կգ է: Ընտանի կենդանուն տեղավորելու համար գանձվում է միանվագ վճար՝ 25 000 դրամ:

Խնդրեմ նկատեք, որ Դուք կրում եք պատասխանատվություն գույքի հնարավոր վնասների համար:

Շնորհակալություն:

Կանոններ և պայմաններ

Կայքում կատարված ամրագրումները կարող են չեղարկվել անվճար՝ պաշտոնական ժամանման ժամից 72 ժամ առաջ։ 

Ավելի ուշ չեղարկելու դեպքում գանձվում է տուգանք՝ կեցության առաջին գիշերվա արժեքի չափով: