ՄԵՆՅՈՒ
ԱՄՐԱԳՐՈՒՄ

Էքսկուրսիաներ

  • Գառնու տաճար և Գեղարդի վանք

    Բացահակտենք Հայաստանի ամենահայտնի տեսարժան վայրերը: Առաջին կանգառը կլինի Գառնու տաճարի մոտ, որը նվիրված է Արևի աստված Միտրային, միակ հեթանոսական տաճարը Հայաստանում։ Հաջորդ կանգառում իր շքեղությամբ ձեզ կզարմացնի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված 13-րդ դարի մասամբ ժայռափոր Գեղարդ վանական համալիրը։ Նաև շրջագայության շրջանակներում դուք կիջնեք Գառնու կիրճ։ Այս զարմանալիորեն գեղեցիկ բնական հուշարձանը կոչվում է "Քարերի սիմֆոնիա" կամ "Բազալտե օրգան": 

  • Սևանա Լիճ, Սևանավանք, Դիլիջան, Հաղարծին վանք

    Առաջարկում ենք ուղևորվել դեպի Սևանա լիճ՝ մեր լեռնային երկրի Կապուտաչյա Մարգարիտը և Եվրասիայի ամենամեծ քաղցրահամ լճերից մեկը: Կտեսնեք Սևանի վանական համալիրը (9-րդ դար), որը տեղակայված է թերակղզու վրա, որտեղից բացվում է չքնաղ տեսարան դեպի լիճը։ Հաջորդիվ կմեկնեք Դիլիջան՝ այպես կոչված "Փոքրիկ Շվեյցարիա Հայաստանում"՝  բնության հրաշագեղ անտառների համար։ Քաղաքը Դիլիջանի ազգային պարկի մի մասն է։ Կանգ կառնեք 10-րդ դարի Հաղարծին վանքի մոտ, որը վերջերս վերանորոգվել է Շարժայի կառավարիչ Շեյխ Սուլթան Բին Մոհամմադ ալ Քասիմիի նվիրատվությամբ, ով իր այցելության ժամանակ տպավորված էր վանքի գեղեցկությամբ։

  • Խոր Վիրապ վանք, լավագույն տեսարան դեպի Արարատ լեռ

    Հայերի ամենակարևոր խորհրդանիշը՝ սուրբ Արարատ լեռը, չի գտնվում Հայաստանի Հանրապետության տարածքում։ Խոր Վիրապը լավագույն վայրն է հիանալ լեռան գեղեցկությամբ։ Համաձայն լեգենդի՝ հենց Արարատ լեռան ստորոտին է գտնվում Խոր Վիրապ վանական համալիրը։ Վանքը կառուցվել է Հայաստանի համար կարևոր պատմական և կրոնական նշանակություն ունեցող վայրում։ Հենց այստեղ է 14 տարի անազատության մեջ անցկացրել Հայաստանում քրիստոնեության հիմնադիր Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։  

  • Երևան 2800 - քաղաք, որը հին է Հռոմից

    • Մատենադարանը (հին հայերեն նշանակում է "գրապահոց") հին ձեռագրերի գիտահետազոտական մի ամբողջ ինստիտուտ է, որի ֆոնդերն ունեն ավելի քան 17 հազար հին ձեռագրեր և ավելի քան 100 հազար հին արխիվային փաստաթղթեր:
    • Կասկադը քաղաքի յուրօրինակ զարդն է՝ իր ինքնատիպ ճարտարապետական հորինվածքի տեսքով։
    • Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը Երևան քաղաքի հիմնական տեսարժան վայրերից մեկն է։ Մոտակայքում է գտնվում Կարապի լիճը՝ վարդագույն քաղաքի բնակիչների սիրելի վայրը։
    • Հյուսիսային պողոտան հետիոտնային փողոց է, որը միացնում է Ազատության հրապարակը Հանրապետության հրապարակին։ Այստեղ կան բազմաթիվ էլիտար բնակելի շենքեր, գրասենյակներ, խանութներ, ռեստորաններ։
    • Հանրապետության հրապարակը քաղաքի Երևանի սիրտն է։
    • Սասունցի Դավիթ երկաթուղային կայարան
    • Ծիծեռնակաբերդ - հուշահամալիր՝ նվիրված Եղեռնի զոհերի հիշատակին
    • Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի՝ ամենամեծ հայկական տաճարը, որը կառուցվել է ի հիշատակ Հայաստանի կողմից քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու 1700-ամյակի, ինչպես նաև այստեղ են պահվում Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները:
    • Հաղթանակի զբոսայգի կամ հայերեն "Հաղթանակ" զբոսայգին, որը նվիրված է Երկրորդ համաշխարհային պատերազմում ԽՍՀՄ տարած հաղթանակին, երևանցիների ամենասիրելի զբոսավայրերից մեկն է: Հենց այստեղ է գտնվում "Մայր Հայաստան" հուշարձանը, որը մարմնավորում է հայ կնոջը՝ պատրաստ միշտպաշտպանելու հավերժական սեփական ժողովրդին։ 
    • Վերնիսաժ
  • "Հայկական Վատիկան"։ Ո՞րն է Էջմիածնի գրավչությունը։

    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կամ "Հայկական Վատիկանը" Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր կենտրոնն է, իսկ Էջմիածնի վանքը տասնյակ հազարավոր հավատացյալների ուխտատեղի է ամբողջ աշխարհից։ Այստեղ է գտնվում Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի նստավայրը։

    Էջմիածնի Մայր տաճարը հնագույնն է Հայաստանում և առաջիններից մեկը ողջ քրիստոնեական աշխարհում։ Այս տաճարի կառուցման առաջին քարը դրվել է դեռևս Գրիգոր Լուսավորչի կողմից 301 թվականին։ Գրիգորը տեսիլք ունեցավ, թե ինչպես է Աստծո Միածին Որդին իջավ Երկրի վրա և ոսկե մուրճով ցույց տվեց այն տեղը, որտեղ պետք է կառուցվի Սուրբ խորանը:

    Այստեղ՝ "Էջմիածնի գանձերը" թանգարանում են պահվում Սուրբ Հովհաննես Մկրտչի, Սուրբ Ստեփանոս առաջին նահատակի, Սուրբ առաքյալներ Թադեոսի, Բարդուղիմեոսի, և բազմաթիվ սրբերի մասունքները, ինչպես նաև Քրիստոսի Սրբազան խաչի մի մասնիկը, Սուրբ Գեղարդը:

    Ամեն տարի հարյուր հազարավոր զբոսաշրջիկներ ամբողջ աշխարհից ժամանում են Էջմիածին՝ տեսնելու այս և այլ մասունքներն ու գանձերը: Տաճարի կողքին են գտնվում Սուրբ Հռիփսիմե և Սուրբ Գայանե եկեղեցիները։ Սուրբ Հռիփսիմեի տաճարը կառուցվել է 618 թվականին։ Այն սլացիկ ու վեհ կառույց է։ Խորանի տակ գտնվում է Սուրբ Հռիփսիմեի դամբարանը։ Սուրբ Գայանե եկեղեցին կառուցվել է 630 թվականին 4-րդ դարի մատուռի տեղում։ Էջմիածնից 5 կմ հեռավորության վրա է գտնվում միջնադարյան հայկական ճարտարապետության ամենավառ հուշարձանը՝ Զվարթնոցի հոյակապ տաճարը, որը կառուցվել է 7 - րդ դարում ։ Ցավոք, ինչպես մյուս հին հայկական տաճարների մեծ մասը, Զվարթնոցը մեր օրեր է հասել միայն ավերակներով․ տաճարն ամբողջովին ավերվել է 10-րդ դարում տեղի ունեցած հզոր երկրաշարժից: Բայց նույնիսկ այս տաճարի ավերակները մեզ պատկերացում են տալիս նրա հազվագյուտ և հոյակապ գեղեցկության մասին: Զվարթնոց տաճարի շինարարությունը, որը թարգմանաբար նշանակում է "զգոն ուժերի տաճար", սկսվել է 641-643 թվականներին և ընդհատումներով իրականացվել է քսան տարի ՝ մինչև 652 թվականը ։ Զվարթնոցը կանգուն է մնացել ավելի քան երեք հարյուր տարի և մոտ 930 թվականին ավերվել է երկրաշարժից։ Այսօր Զվարթնոցի տարածքը հնագիտական արգելոց է և 1937 թվականին բացված թանգարան, որտեղ կարելի է տեսնել տաճարի վերակառուցման մոդել-տարբերակները։

    Վերոնշյալ բոլոր եկեղեցիներն ու տաճարները ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ։

  • Տաթևի վանքը ճարտարապետության և բնության հրաշք է ։ "ՏաԹեւեր" ճոպանուղի! Հայկական Սթոնհենջ! Քարանձավային քաղաք և ճոճվող կամուրջ

    Տաթևի վանք IX դարի պատմական հուշարձան է, Հայաստանի հնագույն և ամենահայտնի վանական համալիրներից մեկը, հայկական ճարտարապետության Գոհարը։ Վանքի և շրջակա բնության ներդաշնակությունը ստեղծում է հիասքանչ մթնոլորտ ՝ այցելուներին տեղափոխելով այն ժամանկները, երբ Տաթևը Հայաստանի կարևորագույն հոգևոր և ակադեմիական կենտրոններից մեկն էր։ Տաթևի վանք տանող ճանապարհն անցնում է կիրճով, որով հոսում է Որոտան գետը։ Բնությունն այստեղ գեղեցիկ է և խորհրդավոր: Տաթևի ճոպանուղին Տաթևի վանք տանող ամենակարճ, գեղատեսիլ և տպավորիչ ճանապարհն է։ Սա աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին է (5752 մ), որը հայտնվել Է Գինեսի ռեկորդների գրքում։ Գտնվելով 320 մ բարձրության վրա ՝ երկնային մայրուղին 12 րոպեում անմոռանալի թռիչք կնվիրի Որոտան գետի կիրճի վրայով ։

    Քարահունջ մեգալիթյան համալիրը միշտ գրավել է գիտնականներին և զբոսաշրջիկներին: Մինչ օրս վեճեր են ընթանում հուշարձանի նշանակության շուրջ։ Բայց հետազոտողները մի հարցում միաձայն են. այն շատ նման է հայտնի Սթոունհենջին:  Համալիրը բաղկացած է բազմաթիվ մեծ կանգուն քարերից, որոնց մի մասն իր վերին մասում ունի կլոր անցքեր ։ Պատմամշակութային արգելոց է 2009 թվականից ։

    Գորիս քաղաքից 13 կմ հեռավորության վրա է գտնվում Խնձորեսկը: Գյուղը հայտնի է իր բնական քարե գորգերով։ Այստեղ է թաղված Հայաստանի Գերագույն գլխավոր հրամանատարներից Մխիթար Սպարապետը։ Խնձորեսկի եզակի կառույցը ճոճվող կամուրջն է։ Կամրջի երկարությունը 160 մետր է, բարձրությունը կիրճի ամենախոր կետից 63 մետր է, լայնությունը՝ 1,5 մետր, իսկ քաշը՝ 14 տոննա։ Միաժամանակ այն կարող է հատել 700 մարդ ։ Կամուրջը, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան, միմյանց է միացնում Հին Խնձորեսկի երկու ափերը։